105-ամյա ամերիկուհին սահմանել է վազքի համաշխարհային ռեկորդ
Ամերիկուհի Ջուլիա Հոքինսը, որն ունի «Փոթորիկ» կեղծանունը, սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ իր տարիքային խմբում 100 մետր վազքում, տեղեկացնում է USA Today-ը, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
105 տարեկան հասակում կինը հաղթահարել է հեռավորությունը 1 րոպե 2,95 վայրկյանում: Մրցավազքը տեղի է ունեցել Լուիզիանա նահանգում նոյեմբերի 6-ին: «Որքան մեծանում ես, այնքան շատ հետաքրքրություններ պետք է ունենաս... Ակտիվ մնալն իմ հիմնական հոբիներից մեկն է»,-պատմել է կին մարզիկը թերթին:
Վազքն անցկացվել է Հոքինսի մանկության տան մերձակայքում: Տարեց մասնակցին երկրպագելու էին եկել նրա նախկին աշակերտներից մի քանիսը: Կինը հրավիրվել է մասնակցել Ֆորտ Լոդերդեյլում Ազգային խաղերին, որոնք կկայանան 2022 թվականի մայիսին: «Փոթորիկը» դեռեւս վերջնական պատասխան չի տվել:
Հոքինսը սկսել է մասնակցել վազքի մրցումներին, երբ լրացել է նրա 100-ամյակը: Մինչ այդ նա զբաղվում էր հեծանվավազքով:
2017 թվականին նա սահմանել է համաշխարհային ռեկորդ 100-104 տարիքային խմբում՝ վազելով 100 մետրը 40,12 վայրկյանում: 2019 թվականին նա հաղթահարել է 100-մետրանոց հեռավորությունը 46,07 վայրկյանում: Ինչպես խոստովանել է ամերիկուհին, նա ամեն օր չի վազում, սակայն փորձում է մնալ ակտիվ եւ ամեն օր քայլել շուրջ մեկ մղոն (1,6 կմ):


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...