Դրոնների խմբի կառավարման առաջին ռուսական համակարգը թույլ կտա կառավարել 20 ԱԹՍ
ԱՄԷ-ում տեղի ունեցող Dubai Airshow 2021 ավիասրահում ներկայացված ավիացիոն անօդաչու սարքերի խմբի կառավարման առաջին ռուսական համակարգը թույլ կտա կառավարել 20 թռչող սարք միաժամանակ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Կրոնշթադտ» ԲԸ գործադիր տնօրեն Սերգեյ Բոգատիկովը ավիասրահի շրջանակում:
«Կառավարման համակարգի օգնությամբ կարելի է միաժամանակ կառավարել 20 անօդաչու սարք երկնքում: Դա արդեն լուրջ քայլ է»,-ասել է նա:
Բոգատիկովը նշել է, որ ընկերությունը բարձր է գնահատում համագործակությունն Էմիրատների հետ, եւ հույս է հայտնել, որ Dubai Airshow ցուցահանդեսը կծառայի փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Նա նաեւ հավելել է, որ «Կրոնշթադտ» ԲԸ-ն ավիասրահում ներկայացնում է լիամասշտաբ ավիացիոն անօդաչու «Օրիոն-Է» հետախուզական հարվածային համալիրի շարքից:
Dubai Airshow 2021-ը, որն ընթանում է ԱՄԷ-ում նոյեմբերի 14-18-ը, միջազգային ավիատիեզերական ամենախոշոր ցուցահանդեսներից մեկն է եւ տեղի է ունենում ԱՄԷ-ում երկու տարին մեկ անգամ: Ռուսաստանը դրան մասնակցում է 1993 թվականից ի վեր:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...