Apple-ը մոտ 30 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ում իր խանութների աշխատակիցներին պայուսակները ստուգելու պատճառով
Ամերիկյան Apple ընկերությունը համաձայնվել է վճարել 29,9 մլն դոլար՝ Կալիֆոռնիա նահանգի ֆիրմային խանութների աշխատակիցների կողմից 2013 թվականին իր դեմ ներկայացված կոլեկտիվ հայցը լուծելու համար։
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հայցվորների փաստաբաններն ուրբաթ օրը խնդրել են ԱՄՆ դաշնային դատավորին հավանություն տալ կարգավորմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ Կալիֆոռնիայում Apple-ի 52 խանութների 14683 աշխատակիցների անունից ներկայացված հայցում ասվում է, որ ընկերությունը խախտել է նահանգի օրենքը՝ չվճարելով նրանց այն ժամանակի համար, որը աշխատակիցները ծախսել են պայուսակները ստուգելու համար՝ անվտանգության նկատառումներով:
Apple-ն իր հերթին նշել է, որ պայուսակների խուզարկություններն անհրաժեշտ են՝ համոզվելու համար, որ աշխատակիցները դրանցում չեն թաքցնում գողացված էլեկտրոնային սարքեր։ Գործարքի պայմանների համաձայն՝ համաձայնեցված գումարից խմբային ակցիայի մեջ ընդգրկված յուրաքանչյուր աշխատակից կստանա 1286 հազար դոլար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...