Պակիստանը կարող է Հնդկաստանից իր տարածքով հումանիտար մատակարարումներ թույլատրել Աֆղանստան
Պակիստանը կարող է Հնդկաստանից իր տարածքով հումանիտար մատակարարումներ թույլատրել Աֆղանստան։ Իսլամաբադը պատրաստ է բացառության կարգով դիտարկել Հնդկաստանից Պակիստանի տարածքով Աֆղանստան ցորենի հումանիտար մատակարարումների հարցը։ Այս մասին ուրբաթ երեկոյան Twitter-ի իր էջում հայտնել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վարչապետն ասել է, որ ներկա համատեքստում Պակիստանը դրականորեն կդիտարկի Հնդկաստանի կողմից առաջարկված ցորենը Պակիստանով փոխադրելու աֆղանցի եղբայրների խնդրանքը՝ որպես մարդասիրական նպատակներով բացառություն եւ մշակվելիք ընթացակարգերի համաձայն»,- ասվում է հայտարարության մեջ։
Հոկտեմբերին Հնդկաստանը Պակիստանին խնդրել էր թույլատրել 50 000 տոննա ցորեն տեղափոխող բեռնատարների շարասյուների անցումը Աֆղանստան: Նյու Դելին պատրաստակամություն էր հայտնել լայնածավալ մարդասիրական օգնություն ցուցաբերել աֆղանցի ժողովրդին։ Սակայն Պակիստանն ավանդաբար թույլ չի տալիս Հնդկաստանից իր տարածքով բեռնափոխադրումներ կատարել Աֆղանստան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...