Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուի նոր թողարկումից կհեռացնել Թրեւիս Սքոթի մասնակցությամբ տեսարանները
Astroworld փառատոնում տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ հրմշտոցի հետեւանքով 8 մարդ է զոհվել, «Քարդաշյանների ընտանիքի» նոր ռեալիթի-շոուից կհեռացնեն Քայլի Ջեների սիրելիի՝ Թրեւիս Սքոթի մասնակցությամբ կադրերը։ Այս մասին գրում է Radar Online-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Տեսախցիկներն աշխատել են մի քանի ամիս։ Դրանք նկարահանել են Քորթնիի նշանադրությունը եւ Փիթ Դեւիդսոնի հետ Քիմի սիրախաղը, ինչպես նաեւ Քայլիի հղիության մասին հայտարարությունը: Սակայն համերգի ժամանակ տեղի ունեցած աղետից հետո, որտեղ Քայլին ու Քենդալը կուլիսներում էին, Թրեւիսի մասնակցությամբ կադրերը հանվել են շոուից», – հայտնել է ինսայդերը։
Նա նշել է, որ ունկնդիրների մահվան գործով հետաքննությունը դեռ երկար է ընթանալու, մինչդեռ համերգի ժամանակ հրմշտոցը վերջինն է, ինչի մասին ցանկանում են խոսել աստղային ընտանիքի ներկայացուցիչները հեռուստաէկրաններին վերադառնալուց հետո: Նախօրեին Քիմը սոցիալական ցանցերում իր ցավակցությունն է հայտնել հրմշտոցի զոհերի հարազատներին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...