Աֆղանստանը կարող է բախվել «երբեւէ մեր տեսած» վատթարագույն հումանիտար ճգնաժամին
Միլիոնավոր մարդիկ մահանում են քաղցից, գրեթե ամբողջ ազգաբնակչությունը աղքատության շեմին է, եւ այս պայմաններում Աֆղանստանը կարող է բախվել «երբեւէ տեսած» վատթարագույն հումանիտար ճգնաժամին»,- CNBC-ին ասել է Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի ներկայացուցիչը։
Մոտ 23 մլն մարդ պարենի կարիք ունի, 20 մլրդ դոլար արժողությամբ տնտեսությունը կարող է կրճատվել 4 մլրդ դոլարով, եւ 38 միլիոնանոց բնակչության 97 տոկոսը աղքատության շեմին հայտնվելու վտանգի առջեւ է, ասել է Աֆղանստանում ՄԱԿ ԶԾ մշտական ներկայացուցիչը։
«Աֆղանստանը, հավանաբար, բախվել է ամենալուրջ հումանիտար աղետին, որը երբեւէ տեսել ենք»,- ասել է Ալ Դարդարին։ «Մենք երբեք այս մասշտաբի տնտեսական շոկ չենք տեսել»։ Նա ավելացրել է, որ հումանիտար ճգնաժամի եւ հիմնական ծառայությունների ֆինանսավորումը վճռական նշանակություն ունի կյանքի եւ գոյության միջոցների պահպանման համար կենտրոնաասիական այս երկրում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...