Թուրքիան եւ Կատարը պայմանավորվել են ամրապնդել ռազմական համագործակցությունը
Թուրքիան եւ Կատարը պայմանավորվել են ամրապնդել ռազմական համագործակցությունը, տեղեկացնում է Daily Sabah-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ստամբուլում հանդիպել է Կատարի իր պաշտոնակցի՝ Հալիդ բին Մոհամեդ ալ Աթիայի հետ՝ քննարկելու համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության եւ ռազմական պատրաստության ոլորտներում։
Թուրքիան ռազմակայան ունի Կատարում, որտեղ տեղակայել է լրացուցիչ զորքեր՝ ի նշան աջակցության Պարսից ծոցի ոչ մեծ երկրում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ բոյկոտի ժամանակ, որը տեւեց երեք տարի (2017 թվականից)։
Վերջին տարիներին երկու երկրները ստորագրել են մի քանի պաշտպանական համաձայնագրեր։ Reuters-ի տվյալներով՝ Կատարում գործարկվում է թուրքական արտադրության վեց Bayraktar TB2 մարտական դրոն։ Տեղեկացվում է նաեւ, որ Դոհան միջոցներ է ներդրել թուրքական նոր՝ Bayraktar Akinci անօդաչուի արտադրության մեջ։
Թուրքիան երկու ուսումնական մարտանավ է կառուցում Կատարի ՌԾՈւ-ի համար, որոնցից առաջինը պատրաստ էր օգոստոսին։
Դոհան տնօրինում է նաեւ «ՌԾՈւ» զրահատեխնիկայի թուրքական արտադրողի բաժնետոմսերի 49,9 տոկոսը, որի հետ կնքվել է Թուրքիայում առաջին հայրենական արտադրության տանկի կառուցման պայմանագիր։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...