Ռուսաստանը դեսանտայինների ստորաբաժանում է ուղարկել Բելառուս զորավարժությունների անցկացման համար
Ռուսաստանը դեսանտավորների ստորաբաժանում է ուղարկել Բելառուս զորավարժությունների անցկացման համար, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 12-ին, օդադեսանտային ուժերի մարտական պատրաստության անսպասելի ստուգման շրջաներում ռուս դեսանտայինների ստորաբաժանումը գործնական դեսանտավորում կիրականացնի Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի շրջանի անծանոթ վայրէջքի հրապարակի վրա»,- հայտնել է ռազմական գերատեսչությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նրանք հայտնել են, որ ստորաբաժանումը Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ մարտավարական զորավարժությունների կմասնակցի։
Դեսանտավորման ապահովման համար ներգրավված են ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի «Իլ-76» ինքնաթիռները, որոնք, օդ բարձրանալով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օդանավակայանից, ներկայումս թռնում են Բելառուսի օդային տարածքում։
Նրանք նշել են, որ Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ վայրէջք կատարելուց եւ մարտական պատրաստության առաջադրանքները մշակելուց հետո ռուս դեսանտայինները կվերադառնան Ռուսաստանում իրենց մշտական տեղակայման կետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...