Կրեմլը Ուկրաինա ՌԴ «ներխուժման» մասին հրապարակումներն անվանել է «լարվածության անհիմն թեժացում»
ՆԱՏՕ-ն ակտիվորեն եւ համառորեն գործում է ՌԴ սահմանի մոտ, Մոսկվան իր անվտանգության ապահովման միջոցներ կձեռնարկի եւ կապահովագրի ռիսկերը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նա այսպես է մեկնաբանել «Բլումբերգ» գործակալության հրապարակումն այն մասին, թե ԱՄՆ-ը նախազգուշացնում է Եվրոպային, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի տարածք ներխուժում ծրագրել։ Պեսկովը նշել է, որ սա արդեն առաջին հրապարակումը չէ, եւ ԱՄՆ առաջին հայտարարությունը չէ այն մասին, թե վերջինը մտահոգ է ՌԴ զինված ուժերի տեղաշարժով ՌԴ տարածքում։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը ուշադրություն է հրավիրել, որ մի քանի անգամ արդեն պատասխանվել է, որ ռուսական զինված ուժերի տեղաշարժը ՌԴ տարածքում ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում, զարգանում է իր սեփական ճանապարհով եւ զբաղվում սեփական գործերով։
«Անհրաժեշտության դեպքում մենք մեր անվտանգության ապահովման միջոցներ ենք ձեռնարկում, եթե մեր սահմանների մոտ մեր ընդդիմախոսների ինչ-որ հրահրիչ գործողություններ են կատարվում։ Դե, խոսելով ընդդիմախոսների մասին՝ ես (նկատի ունեմ – խմբ.) առաջին հերթին ՆԱՏՕ-ն եւ ՆԱՏՕ ուժերը, որոնք բավական ակտիվորեն եւ համառորեն են գործում մեր սահմանին անմիջապես մոտ՝ լինի օդում, ջրում, թե ցամաքում։ Նման վերնագրերը ոչ այլ ինչ են, եթե ոչ լարվածության դատարկ, անհիմն թեժացում։ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...