ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կնախապատրաստվի ստորագրման մինչեւ 2022թ մայիս
ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կնախապատրաստվի ստորագրման մինչեւ 2022թ մայիս։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ տեսահամաժողովի ձեւաչափով նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք առաջարկում ենք վերջնական ստորագրման համաձայնագրի նախապատրաստման հետեւյալ ընթացակարգը՝ 2021 թվականի դեկտեմբերին՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում համաձայնագրի նախագծի տեքստի հաստատում, նախատեսված ամսաթիվը՝ դեկտեմբերի 2-ը, 2022 թվականի մարտին՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի հաջորդ նիստում պարտավորությունների ցանկի հաստատում եւ ստորագրությունների ամբողջական փաթեթի հաստատում, 2022 թվականի մայիսին՝ ստորագրման համաձայնագրի ներկայացում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին»,-ասել է նա։ Ըստ Լեբեդեւի՝ համաձայնագրի նախագծի լրացուցիչ փոփոխությունները կարող են հանգեցնել այս պայմանների փոփոխության։ «Մենք հույս ունենք, որ Ղազախստանի Հանրապետության նախագահությամբ հնարավոր կլինի ավարտին հասցնել համաձայնագրի շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը»,-եզրափակել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...