Ռուսական կողմը պետք է իր դիրքորոշումները կոշտացնի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանում պահվող գրեթե բոլոր հայ գերիները գերեվարվել են պատերազմից հետո, երբ խաղաղապահներն արդեն տեղակայվել էին:
Պաշտոնական Երեւանն առայժմ չի ներկայացնում գերիների իր պաշտոնական ցանկը, ինչը չի անում նաեւ Ադրբեջանը։
Միայն հայտնի է, որ 2020 թվականի դեկտեմբերին Արցախի ՊԲ-ն հայտարարություն տարածեց 73 զինծառայողների անհետ կորելու մասին, իսկ հետագայում, ինչպես պարզվեց, նրանք գերեվարվել էին։ Նրանցից միայն մի մասն է վերադարձել Հայաստան, մյուս մասը դեռ Ադրբեջանում է։
Այս համատեքստում ուշագրավ է ՌԴ դիրքորոշումը։ Խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորումները նախ չպետք է թույլ տային հայ զինծառայողների գերեվարումը, իսկ գերեվարումից հետո գոնե պետք է ձեռնամուխ լինեին նրանց արագ վերադարձին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության տակ ստորագրել է նաեւ Ռուսաստանը, սակայն արդեն մեկ տարուց ավելի է անցել, իսկ մենք դեռ գերիներ ունենք։
Անկախ նրանից, թե արդյոք Հայաստանի իշխանություններն անում են հնարավորինը գերիների վերադարձի համար, թե ոչ, ակնհայտ է, որ ռուսական կողմը պետք է իր դիրքորոշումներն ու գործողություններն այս հարցում ավելի կոշտացնի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում