Չեխիայի կառավարությունը համաձայնել է հրաժարական տալ
Չեխիայի կառավարությունը համաձայնել է հրաժարական տալ, ասել է վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ խոստանալով, որ իր հեռացող կառավարությունը կշարունակի COVID-19-ի վերսկսվող համավարակի զսպմանն ուղղված ջանքերը, տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ նա հրաժարականի մասին առաջարկը նամակով ուղարկել է նախագահ Միլոշ Զեմանին, որը հոսպիտալացվել էր հոկտեմբերի 10-ին։
Հրաժարականն ընդունելով՝ Զեմանը պետք է հանձնարարի հեռացող կառավարությանը կատարել պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի ձեւավորվի նոր կառավարությունը, ինչը, ինչպես սպասվում է, տեղի կունենա առաջիկա շաբաթներին։
10,7 մլն բնակչություն ունեցող Չեխիայում գրանցվել է COVID-19-ի 13 502 նոր դեպք, այն դեպքում, երբ հոսպիտալացումների թիվն ավելացել է՝ հասնելով 3452-ի, ընդ որում՝ որոշ հիվանդանոցներ ստիպված են եղել սահմանափակել ոչ շտապ օգնության ցուցաբերումը։
Բաբիշը եւ դաշնակիցները պարտվել են հոկտեմբերի 8-9-ի ընտրություններում ընդդիմադիր երկու դաշինքի, որոնք արդեն պայմանավորվել են ձեւավորել կառավարություն՝ Պետր Ֆիալայի վարչապետությամբ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...