Սամվել Բաբայանը Տիգրան Ավինյանին խոսք էր տվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն օրերս հայտարարեց․ «ՀՀ օրենսդրության պահանջների խախտման եւ այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման, նյութերի վերաբերյալ Ազատական կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել եւ որեւէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել»։
Ակնհայտ է, որ Մեղրիում «Հանրապետության» թեկնածու Բագրատ Զաքարյանի եւ Ազատականի ավագանու համագործակցությունը Բաբայանի հետ համաձայնեցված չէ, իսկ հուշագրով 2 կուսակցության ավագանիները որոշել էին կիսել 5 տարվա պաշտոնավարումը․ 2,5 տարի՝ մեկը, 2,5` մյուսը: Ազատականի ցուցակը գլխավորած Խաչատուր Ասատրյանն ասաց, որ ցուցակը ձեւավորել են Բաբայանի իրավաբանները, իրենք ներկայացրել են պահանջվող բոլոր փաստաթղթերը, պահպանվել է օրենքի պահանջը, ընտրացուցակը ձեւավորվել է 70/30 հարաբերակցությամբ, այսինքն, 70 տոկոսը՝ կուսակցականներ:
Թեեւ Ասատրյանը եւ մանդատ ստացած երկրորդ թեկնածուն անկուսակցական են. «Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից` գրավոր տեղյակ պահելով խմբակցության եւ համայնքի ղեկավարին»:
Մեր տեղեկություններով՝ Բաբայանն ամեն ինչ արել է, որպեսզի ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեն՝ Ավինյանին խոսք էր տվել, սակայն Ասատրյանն ինքնուրույն որոշում է կայացրել` հուշագիր կնքելով Բագրատ Զաքարյանի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում