ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են կնոջ վրա, որը հաղորդել է Թրամփին սպանելու մտադրության մասին
Միջադեպը տեղի է ունեցել Օհայո նահանգում։ Ինչպես տեղեկացնում է Latin Times-ը, 42-ամյա Սառա Զիկարդին զանգահարել է Գաղտնի ծառայություն եւ հաղորդել, որ պատրաստվում է «վնաս հասցնել» ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
Զանգահարողի հասցեով ոստիկաններ են ուղեւորվել, որոնց վրա Զիկարդին հարձակվել է մեծ չափի դանակով։ Դանակը դեն նետելու մի քանի խնդրանքներից հետո ոստիկանները կրակ են բացել։
Փամփուշտներից մեկը դիպել է կնոջ կրծքին, բայց վիրավորումը մահացու չէր։ Այժմ ոստիկանների վրա հարձակվողը գտնվում է MetroHealth բժշկական կենտրոնում։ Սպասվում է, որ նրան մեղադրանք կներկայացվի։
Թրամփն ինքը առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել միջադեպը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...