«Մարտի 1»-ի գործով մեղադրյալին ՀՔԾ-ն թույլ է տվել դուրս գալ Հայաստանից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանին ՀՔԾ-ն թույլ է տվել դուրս գալ Հայաստանից: Ըստ տեղեկությունների՝ այս որոշումը ՀՔԾ-ն կայացրել է՝ այլընտրանք չունենալով, քանի որ 2 տարի առաջ Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց «ԿԳԲ-ի պադվալ»-ից, իսկ քրեական գործն էլ, ինչպես ցույց են տալիս հանգամանքները, փակուղի է մտել, ասել է թե՝ իրավապահները կալանավորեցին Պետրոսյանին՝ ցույց տալու համար, թե բացահայտել են «Մարտի 1»-ի սպանություններից մեկը:
Հիշեցնենք, որ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է՝ ինչպես է Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա:
2019 թվականի հուլիսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտնել էր, որ «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են 2008-ին, նաեւ 2018-ին տրված փորձագիտական եզրակացությունների հետ: Այսինքն՝ կայացված փորձաքննությունների համաձայն՝ ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից:
Այսինքն՝ չապացուցվեց, որ Գեղամ Պետրոսյանն է սպանել Զաքարյանին: Վերջինս բանտում շուրջ 3 ամիս անցկացնելուց հետո՝ 2019 թվականի օգոստոսի 4-ին, «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց: Ու այս ձախողման ֆոնին նախատեսվում է 120 տոկոսով բարձրացնել դատախազի եւ իր տեղակալների աշխատավարձը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում