Գործող իշխանությունը չի կարող քննել իր հանցագործության վարկածը․ Թագուհի Թովմասյան
Ենթադրյալ հանցագործը չի կարող իր հանցագործության մասին վարկած քննել։ Այս մասն այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները բացահայտող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։
«Սա աբսուրդ է։ Ակնկալել այդ հանձնաժողովից օբյեկտիվություն չենք կարող։ Գործող իշխանությունը չի կարող քննել իր հանցագործության վարկածը։ Շատ հասցեական եմ ասում, որովհետև ներգրավվում են մարդիկ, որոնք պատերազմի ընթացքում ունեցել են պաշտոններ։ Եթե քննության ընթացքում հասնի մի փուլի, որում հասկանալի լինի՝ մեղադրանքն անխուսափելի է, բնականաբար, արվելու է ամեն ինչ, որ այդ մեղադրանքը կյանքի չկոչվի։ Ես կասկածի տակ եմ դնում այդ հանձնաժողովի օբյեկտիվությունը։ Ապրիլյան հանձնաժողովի քննությունն ի՞նչ տվեց իշխանությանը։ Որևէ մեկն իմացավ՝ ինչ է տեղի ունեցել։
Ի վերջո, տանկերի մեջ ջո՞ւր էր, թե՞ բենզին, զինվորները խո՞տ էին ուտում, թե՞ սնունդ, բահերո՞վ էին կռվում թե՞ զենքերով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք այդպես էլ չիմացանք»,- նշեց Թովմասյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ