ՄԱԿ. Գյուղացիները կարծում են, որ հողային ֆոնդը Հայաստանում անարդար է բաշխված
Գյուղացիները կարծում են, որ հողային ֆոնդը Հայաստանում անարդար է բաշխված: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելենը։
Հողերի մշակման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել, ինչի կապակցությամբ նա նշեց վարկային միջոցների եւ շուկաների հասանելիության բարձրացման կարեւորությունը։ «Այդ պայմանները թույլ կտան ապահովել հողերի բազմակողմանի օգտագործումը»,- ասաց ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչը։
Ռայմոնդ Յելենը նշեց, որ անհրաժեշտ է աշխատել նաեւ ոռոգման համակարգի արդիականացման ուղղությամբ, ինչը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում է ենթադրում:
«Գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացումը կնպաստի հողերի շուկայի կայունացմանը եւ գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Համապատասխան բարեփոխումներ իրականացնելու համար լայն քաղաքական եւ սոցիալական կոնսոլիդացում է անհրաժեշտ»,- հավելեց նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...