Ոսկին երրորդ օրն անընդմեջ շարունակում է թանկանալ
Ոսկին երկուշաբթի երրորդ օրն անընդմեջ շարունակում է թանկանալ, այդ ընթացքում գինն արդեն աճել է 3.5 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.27 տոկոսով կամ 4.8 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1821.6 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.77 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 2340 դոլարի:
Վերջին երեք աճուրդային նստաշրջանների ընթացքում ոսկին թանկացել է 3.5 տոկոսով։ Դրան նպաստել է հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ԱՄՆ տասնամյա պետական պարտատոմսերի եկամտաբերության գրեթե 10 տոկոս անկումը` մինչեւ 1.455 տոկոս:
Բացի այդ, երկուշաբթի դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը վեց երկրների՝ ԱՄՆ-ի հիմնական առեւտրային գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել է 0.08 տոկոսով՝ հասնելով 94.24 կետի։ Դոլարի արժեզրկումն ավանդաբար նպաստում է ոսկու գնանշումներին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...