Իրաքի վարչապետը հայտարարել է, որ ճանաչում է իր դեմ մահափորձի հեղինակներին
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին ասել է, որ երկրի իշխանությունները գիտեն իր դեմ մահափորձի հեղինակների անունները, եւ խոստացել է, որ մոտ ապագայում նրանց կկալանավորեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նրանց շատ լավ գիտենք եւ շուտով կհայտնենք նրանց անունները։ Նրանք այն մարդիկ են, ովքեր ձգտում են մեր երկիրը վերածել ավազակապետության, բայց մենք դա թույլ չենք տա»,-ընդգծել է նա։
Ալ-Քազիմին նշել է, որ Իրաքում կան որոշակի ուժեր, որոնք դժգոհ են երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներից եւ կոռուպցիայի դեմ պայքարից։ «Մենք թույլ չտվեցինք, որ երկիրը հայտնվի տարածաշրջանային պատերազմի մեջ, եւ մենք կարողացանք ապահովել նրա անվտանգությունը։ Մենք շարունակելու ենք մեր անզիջում պայքարը կոռումպացված պաշտոնյաների դեմ, եւ նրանցից ոչ ոք չի խուսափի պատժից»,-ասել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...