Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Նոյեմբերի 8-ին սկսում է դիմադրությունը․ մասնակցիր, որ իրավունք ունենաս պահանջել

Հայաստանում խորը ճգնաժամ է։ Ինչի՞ց սկսեց այս ճգնաժամը։ Ճգնաժամը էսօր չէ առաջացել, ուղղակի գնալով խորացել է։ Եկեք չխաբենք իրար․ երեքուկես տարի ենք մենք ճգնաժամի մեջ՝ բարեկամը բարեկամի հետ պառակտված է, եղբայրը եղբոր դեմ է․ անգամ կարևոր չէ, թե ով է ճիշտ կամ սխալ․ կա էդ ճգնաժամը։ Մենք մեզ մաշելով հասանք մինչև պատերազմին, ու հենց առաջին օրից խորացավ։ Երբ պատերազմ բերածն ու պատերազմը վարողը հայտարարեց, թե՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու, այդտեղից խորացավ։ 44 օր բարձր լարվածություն ապահովեցին ու խաբեցին, հիմարացրեցին, ճիշտը խոսողների դեմ ատելություն առաջ բերեցին, ամեն ինչ վարի տվին ու մի օր էլ ասացին՝ ժողովուրդ, հողերը տվել ենք, եթե Արցախը ամբողջությամբ չհանձնեինք, էլի զոհեր էինք տալու։ Քեզ անգամ ընտրության առաջ չկանգնեցրին, որ դու որոշես, ասացին, որ արդեն պարտվել ենք, էս էլ ստորագրելով ենք տվել։

Մարդիկ ոտքի ելան։ Անգամ 1000 հոգանոց միտինգը նամուսով իշխանության համար պետք է առիթ լիներ հրաժարակկան տալու և բեռից ազատվելու համար։ Կապիտուլյացիայի բեռից չէ, զոհերի բեռից, պարտվելուց հետո երկրի կառավարումը շարունակելու բեռից։ Նամո՞ւսը ուր։ Էս վիճակին հասցրած թիմը ասաց՝ մնում ենք։ Ի՜նչ է եղել որ, 5 հազարը մահացել ե՞ն, բայց 25 հազարը չեն մահացել։ Սրանք չունեցան էդքան արժանապատվություն, որ ասեն՝ մենք գնում ենք, չկարողացան․ ասացին՝ չէ, մենք մնում ենք, որպեսզի պատասխան չտանք։ Նիկոլն ասաց՝ բայց 6 ամիս ժամանակ տվեք, այս 15 կետը անեմ, երկիրը բերեմ շողուլի ու կետ առ կետ հաշվետվություն տամ, էդ ժամանակ կխոսենք։ Բնականաբար, 6 ամսում մատը մատին չխփեց, ոչ մի կետ չկատարեց։ Մարդը, ժողովուրդ, ոչ միայն չկատարեց 3,5 տարվա խոստումները, երկրի տարածքային ամբողջականությունը սրբորեն պաշտպանելու երդումը, ոչ միայն չպահպանեց սահմանադրության կարևոր կետերը, այլև ինքը ընդամենը մի քանի օրվա կտրվածքով խոստացածը չկարողացավ կատարել․ ասաց՝ դե լավ, բան չկա, եկեք գնանք ընտրության։

Ընտրություններում ինչ ասես՝ արեց, ինչքան վարչական ռեսուրս ասես՝ օգտագործեց, էլ կաշառք պետական մակարդակով, ճնշումներ, ձերբակալություններ, մարդկանց գլխին սարքոցիներ, մենակ թե իշխանությունը չհանձնի ուրիշներին։ Ընդ որում, գիտեր, որ իշխանությունը պետք է հանձնի լավագույն դեպքում մարդկանց, որոնք մի անգամ անցել են ծանր բեռի տակով ու պատվով են անցել։ Չէ, ասաց, մնալու եմ, դեռ բաներ ունեմ անելու։

Լավ հիմա հասկանանք՝ ի՞նչ են անում հիմա։ Ոչ մի նորմալ բան։ Արդյո՞ք մեր երկրում կա որևէ հարց, որ Նիոլ Փաշինյանի իշխանությունը լուծել է, եկեք անկեղծ լինենք։ Չէ, խոսքը հայ ժողովրդի մասին է, ադրբենջանցիների համար բոլ-բոլ արել է։ Հայերի՛ համար․․․ թող թեկուզ էն ամենահավատարիմ Նիկոլականն ասի, թե ինչ նորմալ բան է արել Նիկոլ Փաշինյանը մեր երկրի համար, իր համար, քաղաքացու համար։ Դու անձամբ ի՞նչ ես օգտվել։ Մենք գիտենք՝ ով ինչ զրկանքներ է կրել, ով ինչպես է տուժել․ բայց օգուտ ստացած քաղաքացիները ովքե՞ր են․ Ալեն Սիմոնյանի ախպոր անուննը չտաք, որ չգիտենք ինչ էր անում, բայց հիմա խոշոր տենդերներ է շահում, տնով դեպուտատ դարձած Լենա Նազարյանենց անունը չտաք․ սովորական քաղաքացու անուն տվեք։

Օգուտ քաղած մարդիկ կարող ա մի ձեռքի մատերի վրա հաշվեք։ Լավ, բա հետո՞ն։ Մեծ իշխանություն տվեցիր, կարելի է ասել՝ անսահմանափակ, երկրի հերն անիծեց, հողերը հանձնեց, էրեխեքին դրեց գերեզման, աղքատությունը ավելացրեց, տնտեսության հերն անիծեց․ բա դու քաղաքացի ես, էս ամենին շարունակելու ես հանգի՞ստ վերաբերվել, թե՞ պետք է ասես՝ չէ, ես էս երկրի տերն եմ, պիտի դիմադրեմ էս խայտառակ ընթացքին, որը շարունակում են։ Ես միշտ լսում եմ, որ ասում են թող մի բան անեն՝ մասնակցենք։ Հիմա մեր երկրում դիմադրության գործընթացը էս պահին հանրահավաքն է։ Ու եթե քո նպատակը համընկնում է հանրահավաք անողների նպատակին, այն է՝ դիմադրության օջախներ ստեղծել և հասնել այս իշխանության ռադ լինելուն, ուրեմն պետք է մասնակցես, պետք է չասես՝ էս ելույթ ունեցողին չեմ սիրում, սա բոյով ա, սա կոլոտ ա․ հիմա էդ թեման չէ։ Էսպես ապրելը ո՞ւմ է դուր գալիս, մեծամասնությանը դուր չի գալիս, ուրմն պետք է մասնակցել։ Մարդիկ ճիշտ են ընտրել կարգախոսը՝ դիմադրիր։ Դու անընդհատ կորուստներ ես ունենում, դու զոհեր ես տալիս, երկրի կեսը հանձնում են, գնում են կզած բանակցում են, տնտեսությունը քայքայում են, բյուջեի փողերը մեջ-մեջ են անում, դու սե՞նց ես ուզում ապրել։ Քեզանից գողացել են քո հաղթանակի տոները, քո տոն օրերը, ավելացրել են սգո օրեր, նվաստացման օրեր։ Էսպես մնանք որ ի՞նչ լինի։ Ինձ համոզեք, որ եթե ամեն ինչ էսպես մնա՝ լավ է լինելու։ Չի լինելու, չէ՞, լավ, բոլորս ենք վստահ։ Չկա մի բան, որի համար կարող ես հանդուրժել էս կապիտուլյանտներին։ Քո գրպանի վրա ազդում են, երկրի վրա ազդում են, մարդու կյանքի վրա ազդում են, հարաբերությունները փչացնում են, տանում են գերեզման... Հանուն ինչի՞ պետք է մնան, որ ու՞մ լավ լինի՝ Ալիևի՞ն։ Մենք գիտենք, որ դժգոհ ես, որ բողոքում ես, դե արի ու մասնակցիր, դիմադրիր։

Մենք չենք կարողանում պլանավորել մեր ապագան, պետք է հիմա մարդիկ երեխաներին կրթության տային, բիզնես անեին, կյանքը վայելեին, միակ կյանքը, դրա փոխարեն անընդհատ գզվրտոցներ, օրվա կուրսով ապրում ենք, ու ոչ մեկս չգիտի, թե ինքը ինչ է անելու, ասենք, երկու ամիս հետո, որովհետև էս իշխանության պատճառով իր վաղվա վրա էլ գարանտիա չունի։

Հայաստանը չի կարող զարգացնել, առաջ տանել մեկը, որը պարտության խորհրդանիշ է, պետք է նրան դիմադրել։ Առանց դիմադրության իշխանությունն անում է ինչ ցանկանում է ու սխալը գործում է սխալի հետևից․ դիմադրություն չունենալու պատճառով էր կապիտուլյացիան, մայիսի 12-ին մեր երկրի տարածք ներխուժելը։ Դիմադրությունը սրանց կստիպի հեռանալ։ Այո, մենք ուզում ենք ապրել խաղաղ երկրում, բայց երբ Նիկոլն է ղեկավարում երկիրը, խաղաղություն չի լինելու ո՛չ սահմաններին, ո՛չ երկրի ներսում, ո՛չ մեր տներում։

Կարճ ասած՝ ոչ ոք հանրահահավաքի չի գալիս և դիմադրությունը չի սկսում ո՛չ Հայաստան դաշինքի և ո՛չ էլ, առավել ևս, նրա առաջնորդի համար, դուք գնում եք ամեն մեկդ ձեզ համար, ձեր ապագայի համար, ձերը լավից վատից ապրել եք, ձեր երեխաների ապագայի համար, գնում եք, որ կարողանաք մնալ Հայաստանում, որ ապրեք հայ հարևանի հետ, որ ձեր բիզնեսի վրա աշխատեք, ոչ թե թուրք բիզնեսմենի։ Ոչ մեկդ միտինգի գալով ոչ մեկին լավություն չեք անում, լավություն անում եք ձեզ, բայց հանրահավաքին չգալով վատություն եք անում բոլորին։

Եվ ուրեմն, պետք է նոյեմբերի 8-ին, ժամը 18։00-ին, լինել Ազատության հրապարակում մասնակցել այն բոլոր գործընթացներին, որը կորոշվի հանրահավաքի օրը․ պետք է յուրաքանչյուրն անի իրենից կախված քայլերը՝ այս իշխանությանը հեռացնելու համար։ Դա հենց ձե՛զ է պետք ու արդեն ասացի, թե ինչու։