ՏԻՄ ընտրություններից առաջ նիկոլը ընտրակաշառք է բաժանում պետբյուջեի հաշվին
Հայաստանում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, Կառավարությունում հիմա էլ որոշել են մարել ջրօգտագործողների պարտքերը։ Այս մասին գրում է 168.am-ը:
Պետական բյուջեից ջրօգտագործողների կուտակած պարտքերը մարելու համար հատկացվել է 963 միլիոն դրամ։
Թե ինչո՞ւ է Կառավարությունը որոշել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից օրեր առաջ պետբյուջեի հաշվին փակել, օրինակ, իրենց այգիները ջրած ու ջրի վարձը չվճարած գյուղացիների կուտակած պարտքերը,Կառավարության ընդունած որոշման մեջ գրված չէ։
Ուշագրավ է, որ այս որոշմանը դեմ է արտահայտվել Ֆինանսների նախարարությունը, որը ներկայացրած առարկության մեջ նշել է, որ ջրօգտագործողների պարտավորությունների մարման նպատակով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արդեն մեկ անգամ հատկացվել է 2,735,7 մլն դրամ։
Հիմա, երբ առաջարկվում է լրացուցիչ 963 միլիոն դրամ հատկացնել, դա նշանակում է, որ պետական բյուջեի սահմանափակ ռեսուրսների պարագայում՝ ոռոգման համակարգի առողջացման և կազմակերպությունների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով ՀՀ պետական բյուջեից շարունակում են նախատեսել ռեսուրսներ՝ հեռանկարում չունենալով թիրախավորված նպատակ, որովհետև այդ գումարներն ուղղվում են ընկերությունների առկա պարտքերի մարմանը, և չեն ներկայացվում հետագայում նոր պարտքեր չկուտակելու ուղղությամբ ձեռնարկված/ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեղեկատվություն:
Չնայած Ֆինանսների նախարարության այս առարկությանը, այնուամենայնիվ, Կառավարությունը որոշումն ընդունել է։
Նշենք, որ պետբյուջեի հաշվին պարտքեր մարելուց զատ՝ ՏԻՄ ընտրություններից առաջ նաև 30-50 հազարական դրամ էին բաժանել քաղաքացիներին՝ որպես աջակցություն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում