Ժնեւի իշխանությունները կխաղարկեն տանկով ուղեւորություն COVID-19-ի դեմ պատվաստվածների միջեւ
Ժնեւի իշխանություններն առաջարկել են մասնակցել կառավարական ռմբապաստարան այցելությանը եւ տանկով ուղեւորության Ժնեւի օդանավակայանում նրանց, ովքեր նոյեմբերի 8-14-ը կստանան COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, ասվում է Ժնեւի կանտոնի կառավարության հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Շվեյցարիան նոյեմբերի 8-14-ը անցկացնելու է իմունացման ազգային շաբաթ, որի շրջանակում նախատեսվում է բնակչությանը տեղեկացնել COVID-19-ի դեմ պատվաստման օգուտի մասին եւ հորդորել նրանց, ովքեր մինչ այժմ կասկածում են, անել առաջին ներարկումը։ Իշխանություններն այդ նպատակների համար կծախսեն 96 մլն ֆրանկ։
«Յուրաքանչյուրը, ով կստանա իր առաջին չափաբաժինը իմունացման ազգային շաբաթի ընթացքում, կարող է, եթե ցանկանա, մասնակցել հազվադեպ խաղարկությանը։ Օրինակ, այցելություն Պետական խորհրդի փոխնախագահի հետ կառավարական ռմբապաստարան, որը գտնվում է հին քաղաքում, էքսկուրսիա լճով նավիգացիոն ոստիկանության հետ, բարձր շենքից անկում հատուկ սարքավորմամբ՝ հանրային անվտանգության բրիգադի հետ, «Պիրանյա» տանկով ճամփորդություն Ժնեւի օդանավակայանի թռիչքուղում կամ շների բրիգադի ցուցահանդես»,- ասվում է Ժնեւի կանտոնի կառավարության կայքում։
Ներկայում COVID-19-ով վարակման մակարդակը Շվեյցարիայում նորից բարձրանում է։ Հիվանդացությունն ընդհանուր առմամբ վերջին մեկ շաբաթում ավելացել է մոտ 30 տոկոսով նախորդ շաբաթվա համեմատ։ Միջինը մեկ օրում գրանցվում է մոտ 1,7 հազար նոր դեպք։ Նաեւ 20 տոկոսով ավելացել է հոսպիտալացումների թիվը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...