«Այն, ինչ նա արել է, սարսափելի է». Թրամփը ենթադրել է, որ Բոլդուինը կարող էր դիտավորյալ սպանել օպերատոր Հատչինսին
Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում կարող էր դիտավորյալ սպանել օպերատոր Հալինա Հատչինսին։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Christ Stigall Show» հաղորդման ընթացքում, որի տեսագրությունը հասանելի է YouTube-յան ալիքում։
«Պարզապես զենքն ուղղել այդ մարդու ուղղությամբ եւ սեղմել ձգանը։ Գիտեք, դա սարսափելի է, բայց ես մտածում եմ, հնարավոր է, նա անձամբ է այն լիցքավորել։ Եթե ինչ-որ մեկն ինձ ատրճանակ տար, ես երբեք այն մարդու ուղղությամբ չէի պահի եւ չէի կրակի»,- հայտարարել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։
Թրամփը հավելել է, որ դերասանը զենքy պահել է ոչ թե այլ դերասանի, այլ օպերատորի եւ ռեժիսորի ուղղությամբ։ Նախկին նախագահը նաեւ ենթադրել է, որ Բոլդուինը հիվանդ է։ «Ես հիշում են նրա լավ եւ վատ աշխատանքները կինոյում, բայց դա․․․ Նա սարսափելի է։ Այն, ինչ նա արել է, սարսափելի է»,- եզրափակել է Թրամփը։
Հոկտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ «Ժանգը» վեստերնի տեսարաններից մեկի նկարահանման ընթացքում Ալեք Բոլդուինը կրակել է ատրճանակից, որը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով։ Արդյունքում մահացել է օպերատոր Հալինա Հատչինսը, վիրավորվել է ռեժիսոր Ջոել Սոուսան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...