Լավրովը եւ Իրանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ
Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ https://www.mid.ru/
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։
«Հիմնական ուշադրությունը հատկացվել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողություների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եւ Վիեննայում բանակցությունների վերսկսման հեռանկարների շուրջ։ Կողմերը կողմ են արտահայտվել «միջուկային գործարքի» վերականգնմանը՝ նրա նախնական հավասարակշռված դասավորությամբ, որն արժանացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավանությանը։ Հաստատել են, որ դա միակ ճիշտ ճանապարհն է համապարփակ պայմանավորվածությունների բոլոր մասնակիցների իրավունքների եւ շահերի ապահովման համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հղորդագրությունում։
Նախարարներն անդրադարձել են նաեւ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գալիք այցելությանը Թեհրան, ինչպես նաեւ քննարկել են երկկողմանի եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր, ներառյալ իրավիճակն Աֆղանստանում ու նրա շուրջ եւ իրավիճակը Հարավային Կովկասում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...