Սիերա Լեոնեում մոտ 100 մարդ զոհվել է բենզատարի պայթյունի հետեւանքով
Աֆրիկյան Սիերա Լենոեում տեղի է ունեցել պայթյուն բենզատարի եւ բեռնատարի բախման հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է մայրաքաղաք Ֆրիթաունի քաղաքապետ Իվոն Աքի Սավիերը, հաղորդում է «Газета Ру»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Վելինգթոնի բնակելի թաղամասում։
«Ըստ լուրերի՝ զոհվել է ավելի քան 100 մարդ։ Նյութական վնասի չափը հայտնի չէ»,- գրել է քաղաքապետը Ֆեյսբուքում։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։
Նշվում է, որ երկու բեռնատարների բախումից հետո տեղի բնակիչները շտապել են հավաքել բենզատարից հոսող բենզինը։ Այդ պահին տեղի է ունեցել պայթյունը։ Հրդեհն ընդգրկել է մոտակա բնակելի տները, տեղեկացնում է Daily Sabah-ը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...