«Որովհետեւ դուրս չես գալիս դու, արա. Լավ, էտի մի կոխի բերանս». Արարատի մարզպետը փայլեց իր «բարեկրթությամբ»
Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւնյանը իր մարզում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուների շանսերը նորմալ է գնահատում: Այս մասին նա նշեց այսօր՝ նոյեմբերի 5-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում:
Մարզպետը քայլելով էր խոսում, իսկ երբ լրագրողներից մեկը միկրոֆոնը մի քիչ մոտեցրեց նրան, նա արձագանքեց. «Լավ, էտի մի կոխի բերանս, գնա էն յան, այ քեզի բան»:
Հարցին, թե ինչ էր պատճառը, որ ժամանակին հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից, ապա փոշմանեց, Թեւոնյանը պատասխանեց. «Պատճառը դու էիր»:
Մարզպետին հարց ուղղեցին նաեւ Տիգրանաշեն գյուղի մասին, որը տարբեր խոսակցությունների համաձայն հնարավոր է փոխանցվի Ադրբեջանին, երբ լրագրողը հիշեցրեց, որ մարզպետն այդ գյուղում աձանձնատուն ունի, նա ասաց. «Բա որ էդքան բանը գիտես, ինչի ես ինձ տենց հարց տալիս: Այսինքն էդ բանը չի կարա լինի: Նման հարց չի եղել եւ չի լինի: Հանգստացա՞ք: Վերջերս մի մարդ եկել էր Վայքից, որ տուն առներ Տիգրանաշենում: Երեւանի տների գին ասեցին: Տիգրանաշենում բոլոր մարդիկ ապրում են, լրիվ պայմաններոը կա ապրելու եւ ապրելու են:
Իմ առանձնատունը իմ վրա նստել է 200 հազար դոլար: Սարքել եմ 1997 թվականին: Ես ծախելու չունեմ: Մյուս անգամ էդ տեսակ անտակտ հարցեր տաս»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ եք անհարգալից արտահայտվում լրագրողների հասցեին, Թեւանյանը նույն բռիությամբ պատասխանեց. «Որովհետեւ դուրս չես գալիս, դու արա»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ