Դատարանը հանեց Առուշ Առուշանյանի տեսակցությունների արգելքը, բայց հեռախոսազանգերի արգելքը պահեց
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 5-ին կայացած դատական նիստում դատարանը մասնակի բավարարեց Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի պատպանների միջնորդությունը:
Մասնավորապես, դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ դատարանը որոշեց պահպանել հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը:
«Ինչ վերաբերում է «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում դա՝ հաշվի առնելով նախ նիստերի ինտեսնիվությունը՝ դատարանի ծանրաբեռնվածության հետ կապված: Այսինքն նիստերն այս փուլում նշանակվում են բավականին երկար ժամանակ ինտերվալով եւ այս պահին այդպիսի անհրաժեշտություն չկա, որ Առուշ Առուշանյանի ներկայությունն ապահովելու համար նա գտնվի այն տարածքում, որտեղ գտնվումէ դատարանը: Այսինքն դատարանը որոշեց մերժել «Գորիս» ՔԿՀ տեղափոխեռլու պաշտպանների միջնորդությունը»,-ասաց դատավորը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ