Չավուշօղլու. Թուրքիան չի շտապում ճանաչել Աֆղանստանում թալիբների ղեկավարած վարչակազմը
Թուրքիան չի շտապում ճանաչել Աֆղանստանում թալիբների ղեկավարած վարչակազմը, հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Անկարայի եւ Քաբուլի նոր կառավարության միջեւ աստիճանաբար փոխազդեցություն է տեղի ունենում, գրում է Sabah-ը։
«Ավելին, միջազգային հանրությունը, որպես ամբողջություն, հավատարիմ է թալիբների հետ աստիճանական փոխգործակցության քաղաքականությանը: Մենք ոչ մի տեղ չենք շտապում, մենք հետեւում ենք պրակտիկային տեղերում»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Աֆղանստանում Թալիբանի ժամանակավոր կառավարության փոխարտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է ներկայացուցչական եւ ներառական կառավարություն ստեղծելու կարեւորությունը` մշտական կայունություն ապահովելու համար:
Աֆղանստանի ժամանակավոր թալիբների կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութաքիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն անցյալ ամիս այցելեց Թուրքիա՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար։ Սա Թուրքիայի եւ Աֆղանստանի նոր վարչակազմի միջեւ բարձր մակարդակի առաջին շփումն էր օգոստոսի 15-ին թալիբների` իշխանության գալուց հետո:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...