Մայքլ Դուգլասի հանգուցյալ հորը մեղադրել են բռնաբարության մեջ
Դերասան Քիրք Դուգլասին, որը նախորդ տարի հեռացել է կյանքից, մեղադրել են Նատալի Վուդին բռնաբարելու մեջ։ Այս մասին հայտնել է դերասանուհի Նատալի Վուդի քույրը, նրա հիշողություններից մի հատված մեջբերել է Associates Press-ը:
75-ամյա Լանա Վուդը պնդում է, որ իր ավագ քրոջ բռնաբարության էպիզոդը տեղի է ունեցել 1955թ.-ին:
Հանգուցյալ դերասանուհու կրտսեր քրոջ խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել «Որոնողները» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ 39-ամյա Քիրք Դուգլասն արդեն հանրության կողմից սիրված էր ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ երկրի տարածքից դուրս, իսկ Նատալի Վուդն աղջիկ էր, որը նոր էր սկսում դերասանական կարիերան։ Դերասանների ճակատագրական հանդիպումն, իբրեւ, կազմակերպել է Նատալիի մայրը՝ Մարիա Զախարենկոն։ Ընդ որում, Լենա Վուդը, որն այժմ հանդես է գալիս Հոլիվուդի աստղի դեմ մեղադրանքներով, այդ ժամանակ ութ տարեկան է եղել։ Նրա խոսքով՝ դրանից հետո Նատալին «սարսափելի տեսք ուներ», «գզգզված մազերով էր ու շատ վշատացած»։
«Նա ու մայրս սկսեցին շշնջալ։ Ես չէի կարողանում լսել նրանց եւ հասկանալ, թե ինչ էին նրանք ասում։ Ակնհայտորեն, ինչ-որ վատ բան էր տեղի ունեցել քրոջս հետ, սակայն ինչ էլ լիներ, ես չափազանց փոքր էի, որ ինձ պատմեին այդ մասին»,- հուշագրություններում պատմել է Վուդը։
Նատալի Վուդը մահացել է 1981թ․-ին։ Նոյեմբերի 30-ին նա ընկել է զբոսանավից ու խեղդվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...