«Հայաստան» խմբակցության պատգամավորները պատրաստ են անձնական երաշխավորությամբ հանդես գալ
Նախորդ դատական նիստի ժամանակ քննարկվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ տեսակցությունների եւ հեռախոսազանգերի սահմանափակման իրավաչափության հարցը. մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի այդ սահմանափակումները ամբողջությամբ կամ գոնե մասնակի վերացվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Գորիսում առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նա նշեց, որ նախորդ նիստին իրենք իրենց դիրքորոշումը ներկայացրել էին. «Դատախազն իր դիրքորոշումը չէր ներկայացրել: Այսօր առավոտյան դատախազն իր դիրքորոշումը հայտնել է եւ դատավորը դրա վերաբերյալ պետք է որոշում կայացնի:
Դրանից հետո արդեն մտնելու ենք բուն դատաքննության փուլ: Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը ընթերցելուց հետո որոշելու ենք ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը:
Որոշակի ապացույցներ հետազոտելուց հետո պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն խափանման միջոց ընտրված կալանավորումը ավելի մեղմ տեսակի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Խոսքը թե գրավի, թե անձնական երաշխավորության մասին է»,-ասաց նա:
Պաշտպանը տեղեկացրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են այսօր եկել Գորիս, եւ իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավորության խափանման միջոցի շրջանակներում իրենց անձնական երաշխավորությունը սահմանել Առուշ Առուշանյանի պատշաճ վարքագծի համար:
«Շատ դրական ենք տրամադրված: Պարոն Առուշանյանի համար նոյեմբերի 5-ը հաղթանակած օր է: Հույս ունենք, որ դատարանը կգտնվի իր բարձրունքում եւ խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակներում կդրսեւորի բացարձակ օբյեկտիվություն եւ կիրականացնի արդարադատություն»,-ասաց Ալեքսանյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ