Պաշտպանական բյուջեն ավելացվել է. բայց գումարներն ուղղվում են ՊՆ շենքը բարելավելու եւ ոչ թե սահմանները կահավորելու համար. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Իշխանությունների հայտարարությունները, թե ավելացնում են պաշտպանական բյուջեն, պարզ մանիպուլյացիա է, քանզի գործնականում դրանք ուղղված չեն պաշտպանունակության բարձրացմանը։ Իշխանությունները մտադիր են բարելավել ՊՆ-ի շենքային պայմանները։
«Իշխանությունը հայտարարում է, որ երկրի պաշտպանական բյուջեն ավելացնում է, բայց երբ հավելվածները նայում ենք, տեսնում ենք, որ դրանք ուղղվելու են ՊՆ շենքի պայմանների բավարարմանը»,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը և հավելել. «Այստեղ դուք լրջությո՞ւն եք փնտրում որևէ գերատեսչության ղեկավարի կամ նրա վերադասի արարքների գործողություններում»:
Բանախոսն արձանագրեց՝ պատերազմից մեկ տարի անց՝անգամ սահմանների կահավորում իրականացած չէ.
«Խոսում ենք անվտանգության և դրա անհրաժեշտության մասին , բայց սահմանային կահավորումների, զինվորներին զինտեխնիկայով կամ կացարանով ապահովելու մասին չենք խոսում, շուտով ձմեռ է գալու: Փոխարենը՝ ՊՆ շենքը բարելավելու մասին ենք խոսում, ո՞ւմ համար ենք բարելավում»,-ասաց Նաիրի Սարգսյանը:
Նաիրի Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ի եթերում՝ ժամը 20-ին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ