«Սասնա ծռեր»-ի դատավորը եւս չդիմացավ. 8 դատավոր դիմում է գրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամների գործը քննող Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի դիմացել. երեկ «Սասնա ծռերի» դատի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ ստիպված է եղել ընդհատել նիստը:
Բացի այդ, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, այս տարվա ընթացքում շուրջ 8 դատավոր դիմում է գրել դատարանների նախագահների խորհուրդ եւ հայտնել, որ իրենց բաշխվելիք քրեական կամ, առհասարակ, քաղաքացիական գործերի ցանկից հանեն կամ սահմանափակեն իրենց տրամադրվող գործերը ծանրաբեռնվածության պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ դատարանների խորհուրդ նման դիմում ներկայացրել է նաեւ Արտուշ Գաբրիելյանը, դիմումը բավարարվել է. մինչեւ 2017թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ նրա անունը հանվել է գործերի բաշխման ցանկից: Նա կզբաղվի միայն «Ծռերով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...