Ռուս մասնագետները պատվաստման կեղծ վկայականների թեստ են ստեղծում
Ռուս մասնագետները պատվաստման կեղծ վկայականի թեստ են ստեղծում: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
Նրա խոսքով՝ որպես Sputnik V-ով կամ Sputnik Light-ով հաջող պատվաստման մարկեր հանդես է գալիս Ad26 ադենովիրուսի թաղանթային սպիտակուցի նկատմամբ հակամարմինների առկայությունն արյան մեջ, որը չափազանց հազվադեպ է հանդիպում չպատվաստված մարդկանց մոտ։
«Ուստի Ad26-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը խոսում է այն մասին, որ մարդիկ պատվաստված են։ Բայց եթե մարդը ռեանիմացիայում է հայտնվում եւ ասում է, որ պատվաստվել է, բայց Ad26-ի նկատմամբ հակամարմիններ չունի, ապա, ամենայն հավանականությամբ, դրա վկայականը կեղծ է»,- ասել է Գինցբուրգը:
Նրա խոսքով՝ Ad26 ադենովիրուսի թաղանթային սպիտակուցի նկատմամբ հակամարմիններ չեն հայտնաբերվել ռեանիմացիայում հայտնված հիվանդների մոտ 80 տոկոսի մոտ, ովքեր պնդում էին, որ պատվաստված են։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...