Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է գրանցվել
Երեքշաբթի օրը Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 109 նոր դեպք, որից 93-ը՝ լոկալ, վկայում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական կոմիտեի տվյալները:
Չորեքշաբթի գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից հետեւում է, որ երեքշաբթի Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 16 ներմուծված եւ 93 տեղական դեպք։ Տեղական վարակի դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Ռուսաստանին սահմանակից հյուսիսային Հեյլունցզյան նահանգում (35 դեպք), հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 71 դեպք, որից 54-ը՝ տեղական։
Համավարակի սկզբից Չինաստանում հայտնաբերվել է հիվանդության ընդհանուր 97423 հաստատված դեպք, մահացել է 4636 մարդ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...