ՔՊ-ն շանտաժի միջոցով է հասել ցանկալի հուշագրին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրեցիներն այն համոզմանն են, որ «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցության հուշագիր ստորագրելով, գնացել ու «նախրի մեջ էշի ճակատն է պաչել»: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են՝ ՔՊ-ն շանտաժի միջոցով է հասել ցանկալի հուշագրին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում նաեւ քաղաքագետ Գագիկ Համբարյանը հաստատեց:
«Բալասանյան» դաշինքն այնքան ձայն էր ստացել, որ կարող էր «Զարթոնքի» հետ կոալիցիա կազմել ու ապահովել անհրաժեշտ 18 ձայնը: Եթե անգամ չէր ցանկանում «Զարթոնքի» հետ համագործակցել, ապա կարող էր Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցության հետ համագործակցել:
Բայց եթե ուշադիր էիք՝ քաղաքապետի ընտրություններից 2-3 օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալին ու քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետին: «Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ վերոնշյալ ձերբակալությունները բնավ էլ պատահական չեն եղել, ու իշխանություններն այդկերպ Սամվել Բալասանյանին եւ որդուն հասկացրել են՝ ճնշումներն ու ձերբակալությունները կարող են շարունակական լինել»,- նշեց մեր զրուցակիցը:
Ստացվում է՝ Փաշինյանի իշխանությունը Գյումրիում նեղն է գցել քանիցս ճամբարափոխ եղած Սամվել Բալասանյանին ու ստիպել շարժվել սեփական օրակարգով: Ի դեպ, իշխանությունները ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ ՀՀ բոլոր համայնքներում են ուզում սեփական թեկնածուին համայնքապետ կարգել եւ դա անում են հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդներով՝ շողոքորթելուց մինչեւ ահաբեկում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ