Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. պատճառը Covid-19-ն է, երբ Հայաստանում այս համավարակի պատճառով ֆինանսական մեծ վնասներ կրեցին նաեւ տնտեսության մյուս ոլորտները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 8 ամիսներին ծխախոտի արտադրության ծավալները պակասել են 15.8 տոկոսով:
Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 14.6 մլրդ հատ սիգարետ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ հատիկի դիմաց: Սրան զուգահեռ կրճատվել են ոչ միայն հայկական ծխախոտի արտահանումը, այլեւ ծխախոտ արտադրողների վճարած հարկերի ծավալները, մինչդեռ ծխախոտի արտադրությունը մեր հանրապետությունում, վերջին տարիների տվյալներով, արդյունաբերության ինտենսիվ զարգացող ճյուղերից էր։
Մասնագետների խոսքերով՝ մինչեւ Քովիդի տարածումը ծխախոտի արտահանման ծավալները եւս աճում էին, բայց անցյալ տարվանից սկսած՝ պակասել են նաեւ արտահանման ծավալները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ