Տոնգայի Թագավորությունը մեկշաբաթյա լոքդաուն է հայտարարել քովիդով առաջին պացիենտից հետո
Տոնգայի Թագավորությունում հայտարարվել է համազգային լոքդաուն երկրում COVID-19-ով առաջին պացիենտի ախտորոշման հաստատումից հետո։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է տեղի Matangi Tonga Online լրատվական պորտալը՝ հղում կատարելով երկրի վարչապետ Փոհիվա Թուիոնետոայի գրասենյակին։
Պորտալի տվյալներով՝ համազգային լոքդաունը կսկսվի երեքշաբթի, նոյեմբերի 2-ին, եւ կտեւի մինչեւ կիրակի՝ նոյեմբերի 7-ի օրվա վերջը։ Բոլոր ներքին ավիաչվերթները չեղարկվել են, երկրի շրջանների սահմանները փակ են, հանրային միջոցառումներն արգելված են։ Ձեռնարկությունները, հաստատությունները եւ գերատեսչությունները, բացի քաղաքացիների կենսապահովման համար անհրաժեշտներից, փակվելու են։
Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը Տոնգայի Թագավորությունում բացահայտվել է հոկտեմբերի 29-ին։ Վարակը հայտնաբերվել է Քրայսթչերս քաղաքից ժամանած ինքնաթիռի 215 ուղեւորներից մեկի մոտ։ Տեղի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 300 մարդ հայտնվել է ռիսկի խմբում վարակվածի հետ շփումից հետո, բայց ներկա պահին բժիշկները վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերել։
ԱՀԿ տվյալների համաձայն՝ մինչեւ հոկտեմբերի 29-ը Տոնգայի Թագավորությունում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չէր հայտնաբերվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...