Լավրով․ Կիեւն իր սադրանքներով փորձում է Մոսկվային ներքաշել ուժային գործողություններում
Ռուսաստանը նկատում է Ուկրաինայի իշխանությունների կողմից սադրիչ իրավիճակ ստեղծելու եւ Մոսկվային սադրիչ գործողություններում ներքաշելու փորձեր։ Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Վերադառնալով Ուկրաինա՝ «նորմանդյան ձեւաչափին». այո, կա լարվածություն։ Փորձեր են արվում սադրիչ իրավիճակ ստեղծել, Ռուսաստանին ներքաշել ինչ-որ ուժային գործողություններում»,-ասել է նա։ Լավրովն ուշադրություն է դարձրել Դոնբասում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի հետ կապված «առեղծվածային պատմությանը»։
«Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարը հայտարարում է, որ այդ զենքերը կիրառվել են, իսկ պաշտպանության նախարարն ասում է, որ նման բան տեղի չի ունեցել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ «Կարծում եմ՝ նրանք հիմա այնտեղ վիճում են, թե որն է իրենց համար ավելի շահավետ՝ ցույց տալ «զվարթությունը», որ իրենք արդեն սկսել են ռմբակոծել՝ մինսկյան պայմանավորվածությունների կոպիտ, ուղղակի խախտմամբ, թե՞ ասել, որ դեռ կատարում են Մինսկի պայմանավորվածությունները, եւ առաջարկել հավաքվել նորմանդական ձեւաչափով»,-հավելել է Լավրովը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...