Սանդուն հայտարարել է, որ Մոլդովան գոհ է «Գազպրոմ»-ի հետ գազամատակարարման պայմանագրի կնքումից
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ հանրապետությունը գոհ է «Գազպրոմ»-ի հետ գազամատակարարման պայմանագրի կնքումից։ Այս մասին նա ասել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։ «Այո, մենք գոհ ենք, որ այս պայմանագիրը համաձայնեցվել եւ ստորագրվել է»,-ասել է Սանդուն:
Նրա խոսքով՝ Մոլդովայում նոյեմբերի 1-ից հետո գազ կլինի, «եւ դա արդեն շատ լավ է»։ Սանդուն նշել է, որ սակագների բարձրացում նախատեսված է, բայց ոչ այդքան շատ, որքան կարող էր լինել, եթե այսօր գնեին շուկայական գնով։
Հոկտեմբերի 29-ին Գազպրոմի եւ Մոլդովայի ղեկավարները համաձայնեցրել են գազի մատակարարման պայմանագրի պայմանները, ինչպես նաեւ երկրի պարտքի մարման սխեման։ Ինչպես տեղեկացնում է «Գազպրոմ»-ը, պայմանագիրը երկարաձգվել է 2021 թվականի նոյեմբերի 1-ից՝ հինգ տարով։ Ավելի վաղ «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտնել էր, որ ներկայումս ընկերությանը Մոլդովայի պարտքը կազմում է 433 միլիոն դոլար, եւ հաշվի առնելով վճարումների ուշացումը՝ պարտքի ընդհանուր գումարը հասնում է 709 միլիոն դոլարի։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...