Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ավստրալիայի վարչապետի կողմից խաբեության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խաբել է իրեն անվտանգության նոր գործընկերության՝ AUKUS-ի հետ կապված:
Ֆրանսիայի ղեկավարի խոսքերը մեջբերում է BFM հեռուստաալիքը։ «Ես չեմ կարծում, ես գիտեմ դա»,-ասել է նա ավստրալացի լրագրողի հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Մորիսոնը խաբել է իրեն։
Միաժամանակ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ շատ է հարգում Ավստրալիան ու նրա ժողովրդին։ Մակրոնը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Մորիսոնի հետ առաջին անգամ այն բանից հետո, երբ Ավստրալիան հրաժարվել է Ֆրանսիայի հետ սուզանավերի մատակարարման ամենամեծ պաշտպանական պայմանագրից: Զրույցում Մակրոնը նշել է, որ Կանբերայի միակողմանի որոշումը՝ հրաժարվել պայմանագրից՝ հօգուտ մեկ այլ նախագծի, «խաթարել է երկու երկրների միջեւ վստահությունը», եւ Ավստրալիան պետք է «առաջարկի կոնկրետ գործողություններ, որոնք կմարմնավորեն իշխանությունների կամքը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունները եւ շարունակելու համատեղ գործողությունները Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...