Էմբեր Հերդի դեմ քրեական գործ է հարուցվել
Էմբեր Հերդի վերաբերյալ հետաքննքություն է անցկացվում։ Նա մեղադրվում է կեղծ վկայության մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: 2015թ․-ին աստղն իր շներին Ավստրալիա է տարել, սակայն այդ մասին չի տեղեկացրել տեղի իշխանություններին։ Բացի այդ, դերասանուհին կենդանիների համար սահմանված կարանտինային կանոնները չի պահպանել։ Դրանից հետո Էմբերը ներողություն է խնդրել։
Սակայն նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատական քննության ընթացքում նրա նախկին մենեջեր Քեւին Մերֆին խոստովանել է, որ դատարանին սուտ ցուցմունք է տվել։ Նա հայտարարել է, որ Էմբերը ստիպել է իրեն դա անել։
Հետաքննությունը վերսկսվել է Հետաքննությունների դաշնայի բյուրոյի աջակցությամ։ Քեվիւնն արդեն ցուցմունք է տվել ու տրամադրել է Էմբեր Հերդի հետ նամակագրությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ջոնի Դեփը պահանջել էր վերանայել զրպարտության գործով դատարանի որոշումը։ Դերասանը փորձել է ապացուցել, որ բռնություն չի գործադրել նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի նկատմամբ։ Սակայն Լոնդոնի Բարձր դատարանը ճանաչել է դերասանուհու վրա Ջոնի հարձակման 14 դեպքերից 12-ը՝ դրանով իսկ մերժելով նրան 2 մլն ֆունտի հայցի բավարարումից: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Դեփն արդեն դիմել է Վերաքննիչ դատարան՝ The Sun-ի դեմ զրպարտության մասին հայցը վերանայելու խնդրանքով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...