Վարչապետի աշխատակազմում կրճատումներ կլինե՞ն
«Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վարչապետի աշխատակազմում առաջիկայում կրճատումներ են նախատեսված աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ: Օպտիմալացման անվան տակ ցանկություն կա ձերբազատվել «անցանկալի» աշխատակիցներից: Ավելին, կան տեղեկություններ, որ մի քանիսին արդեն տեղեկացրել են հունվարի 3-ից աշխատանքից ազատվելու մասին։ Նշենք, որ ըստ մեր աղբյուրների, ընդհանուր առմամբ խոսքը մոտ 50 աշխատակցի մասին է:
Կրճատվողների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր հիմնականում երկարամյա աշխատանքային փորձ ունեցողներ են։ Մեր ունեցած տեղեկություններով, Հարությունյանի այս նախաձեռնությունն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ. վերջինս խորհուրդ է տվել չշտապել և ավելի մանրամասն կշռադատել նման որոշում կայացնելուց առաջ, սակայն Հարությունյանն ամեն ինչ անում է վարչապետին համոզելու համար։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, սակայն դա այդպես էլ չհաջողվեց մեզ: Կփորձենք նաև երկուշաբթի և պատասխան ստանալու դեպքում կներկայացնենք նաև դա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ