Կենաց-մահու խնդիր. ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» պետք է կարգեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի կերպ չի համակերպվում մի քանի համայնքներում գրանցած պարտության հետ։ ՔՊ -ն, հիշեցնենք, Գորիսում, Գյումրիում ու Մեղրիում քաղաքապետ ընտրելու համար բավարար չափով ավագանու մանդատ չի ստացել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները, բացի առաջիկա ՏԻՄ ընտրություններին ավելի մեծ խանդավառությամբ ու ջերմեռանդորեն պատրաստվելը, փորձում են այլ ուժերից ավագանու մանդատ ստացած թեկնածուների վրա ազդել։ Դա անում են տարբեր մեթոդներով՝ համոզելով, բարեխոսելով, գումար կամ ցանկալի աշխատատեղ առաջարկելով։ Բանը անգամ ահաբեկելուն կամ վախեցնելուն է հասնում։
Մեզ հասած տեղեկություններով՝ իշխանությունն անում է ամեն բան, որ իրենց պակասող ձայները ստանա ու սեփական թեկնածուին համայնքապետ դարձնի։ Կուսակցականացվածությունից դժգոհող Փաշինյանի ու թիմակիցների համար այժմ, փաստորեն, կենաց-մահու խնդիր է դարձել թեկուզ ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» կարգելը, որ հանկարծ ու հանկարծ որևէ այլ մեկը չթփրտա։ Սա ոչ այլ ինչ է, քան իշխանության վրա դողալու ու այն կորցնելու վախի դրսևորում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ