Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից (տեսանյութ)
Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թակարդ տեսախցիկները նոր կադրեր են ֆիքսել Նովա հովազից Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում։ Հովազի վերադարձը CWR վկայում է Ապաստարանի ապահով և կերով հարուստ տարածք լինելու մասին գիշատիչ հովազի համար և վերջինս մշտական բնակություն է հաստատել այնտեղ։ Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում։
Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։
Հիշեցնենք, որ Նովա անունով հովազն առաջին անգամ նկարահանվել է CWR տարածքում դեռևս 2020թ․-ի աշնանը։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի գործունեության շարունակման մեջ անգնահատելի է նաև մեր գործընկերների աջակցությունը, որոնք են «World Land Trust», «Վիվա-ՄՏՍ», «ARTIS Amsterdam Royal Zoo», «IUCN NL» կազմակերպությունները։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ