Մոսկվան Հայաստանի համար առաջ էր քաշում շատ ավելի շահավետ գաղափարներ, քան այն, ինչին ստիպված էին գնալ
Իրականում ժամանակին Հայաստանը կարող էր Ադրբեջանի հետ հակամարտությունը ինքնուրույն լուծել, եթե Բաքվի հետ միասին լսեր այն, ինչ խորհուրդ էին տալիս Մոսկվայից։ Այս մասին հոկտեմբերի 27-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Մերձավոր Արեւելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
«Խոսքը բազմաթիվ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների, բանակցությունների, զրույցների մասին է, որ տեղի են ունեցել վերջին երկու տասնամյակների ընթացքում։
Այստեղ հայկական կողմը շատ ավելի համառ էր, քան ադրբեջանականը՝ ընդհուպ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտը։ Պատերազմից առաջ եւ պատերազմի սկզբում այն գաղափարները, որոնք Մոսկվան առաջ էր քաշում ճգնաժամը լուծելու համար, Հայաստանի համար շատ ավելի շահավետ էին, քան այն, ինչին ստիպված էին գնալ։
Բայց ոչ ոք ոչինչ չլսեց, եւ գաղափար կար, որ հաջորդ պատերազմում Ստեփանակերտը կգրավի Բաքուն։ Բայց արդյունքն այն է, ինչ կա: Այսօր այն տխուր է Երեւանի համար, բայց բավական լավ է Բաքվի եւ Անկարայի համար»,- ընդգծեց նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...