ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար: Իշխող կուսակցությունը երեկ դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով վերահաշվարկի արդյունքները: Մեզ չհաջողվեց պարզել դիմումի բովանդակությունը, սակայն երկրորդ տեղը գրաված «Շանթ դաշինքի» հիմնադիր Շահեն Հարությունյանն ասաց, որ խոսքը 1 անվավեր քվեաթերթիկի վավեր ճանաչելու մասին է: Եթե դատարանը բավարարի ՔՊ պահանջը, ապա Տաթեւում ձայները կհավասարվեն:
Հիշեցնենք, որ «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը միասին ընդամենը 1 մանդատով են ավելի ՔՊ-ից, եթե ձայները հավասարվեն, կհայտարարվեն նոր ընտրություններ: «Մենք շատ ուրախ կլինենք նման զարգացումների դեպքում, քանի որ արդեն ունենք ընդհանուր պատկերը, գիտենք՝ ինչ տեղի ունեցավ, ու պատրաստ ենք անգամ այդ զարգացումների դեպքում էլ ավելի լավ ցուցանիշ գրանցելու։
Մենք մտել ենք պայքարի մեջ, բնականաբար, պայքարը շարունակելու ենք` անկախ նրանից, թե իշխող ուժն ինչ քայլերի կդիմի»,- մեզ ասաց Շահեն Հարությունյանը եւ հիշեցրեց, որ իրենց օգտին 3 նման անվավեր թերթիկ կա․ եթե դատարանը ՔՊ-ի մեկ անվավերը վավեր ճանաչի, ապա դա իրենց համար ՍԴ դիմելու հիմք կդառնա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ