Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. նա հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին: Նա նորից չի կարող առաջադրվել։ Ավելին՝ իշխանական կուլիսներում արդեն քննարկվում են Թաթոյանին փոխարինողների անունները՝ Դանիել Իոաննիսյան, Վահագն Հովակիմյան, Էդմոն Մարուքյան։ Սրան զուգահեռ, կուսակցություններն են միմյանց դեմ պայքար սկսել՝ Արման Թաթոյանին, պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, իրենց մոտ տանելու համար։
Գաղտնիք չէ, որ Թաթոյանն այսօր ամենաբարձր ռեյտինգն ունեցող գործիչն է եւ հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին:
Մեզ հասած տեղեկություններով՝ Թաթոյանին ամեն գնով ուզում է իր կողմը գրավել «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանը, նույնիսկ ասում են, որ ցանկանում է խորհրդարանական հաջորդ ընտրություններին Թաթոյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու։
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մովսես Առաքելյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Թաթոյանի հետ բանակցություններ են սկսել։ «Մեր կուսակցության ղեկավար կազմը հայտնի է, կուսակցության ղեկավարը Մանե Թանդիլյանն է, մեր կուսակցությունում ով էլ ներգրավվում է, հանրությունը պատշաճ տեղեկանում է»,- չհերքեց Մեսրոպ Առաքելյանը։
Նշենք, որ Արման Թաթոյանը, կարելի է ասել, միակ պաշտոնյան է, որն ինտենսիվ զբաղվում է սահմանամերձ բնակավայրերի, արցախցիների հարցերով, արտերկրի տարբեր կառույցներին է ներկայացնում զեկույցներ մեր գերիների, գրավված տարածքների մասին եւ, առհասարակ, իր վրա է վերցրել պետության ֆունկցիաները՝ դրսում մեր հարցերը բարձրացնելու եւ ադրբեջանական ապատեղեկատվությանը հակազդելու գործում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ