Գեղամ Նազարյանը հրաժարվեց իշխանական պատգամավորների հյուրասիրած սուրճից
Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կան պատգամավորներ, որոնք ռևանշիստներ են, որին տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հարցնելով, թե ինչ է նշանակում՝ ռևանշիստներ:
Տեղից արձագանքեց նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դրան հետևեցին իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վաղարշակ Հակոբյանի հանգստության կոչերը:
Որոշ ժամանակ անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նրանց հրավիրեց դուրս: Բոլորից շուտ միջանցք դուրս եկան ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Վիգեն Խաչատրյանը, որոնք Գեղամ Նազարյանին հորդորում էին ամեն ինչ մոռանալ, այնուհետև հրավիրեցին սուրճ խմելու, բայց Գեղամ Նազարյանը հրաժարվեց և գնաց իր սենյակ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ