Ուշագրավ փոփոխություններ ՊԵԿ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախօրեին մի շարք տեսչության պետերի փոխատեղումներ են եղել, որոնք վերաբերում են նախկին կամ ներկա պաշտոնյաների հարազատներին։
Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ Վարդան Մամիկոնյանին, Աշտարակի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Աբովյանի տեսչության պետ։ «Զորավար» մականունով հայտնի Մամիկոնյանը տարիներ ի վեր եղել է Արտաշատի հարկային տեսչության պետը, սակայն Վարդան Հարությունյանը նրան կտրել էր «ակունքներից» եւ տեղափոխել Աշտարակ, որտեղ նրան թողեց 1 տարի։
Մեկ այլ ուշագրավ փոփոխություն․ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի եղբորորդուն՝ Ռուբեն Սարգիսյանին, Վարդան Հարությունյանն արդեն 4-րդ անգամ տեղափոխում է մի տեսչությունից մյուսը։ Սկզբում նշանակել էր Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ, այնուհետեւ՝ Եղեգնաձորի պետի տեղակալ, ապա՝ Վանաձորի ՏՀՏ պետ, այժմ էլ դարձրել է Արաբկիրի հարկայինի պետ։
Եթե Արգամիչի փեսայի դեպքում առաջընթաց չկա, ապա Քոչարյանի թիկնազորի պետի ազգականը կարիերայի սրընթաց աճ է արձանագրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...