ԵՄ-ն հետեւում է Թուրքիայի՝ դեսպաններին արտաքսելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակին
Եվրամիությունն ուշադիր հետեւում է 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու Թուրքիայի որոշման շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին երկուշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, մենք ի գիտություն ենք ընդունել եւ շատ ուշադիր հետեւում ենք իրավիճակին: Այս ամբողջ իրավիճակը լուրջ խնդիր է»,- ասել է նա։
Ընդ որում, Ստանոն ընդգծել է, որ դեռ վաղ է իրավիճակը մեկնաբանել, քանի որ Անկարան դեռ պաշտոնապես չի տեղեկացրել իր որոշման մասին ներգրավված երկրներին։ «Երկրներին դեռ ծանուցում չի տրվել, ուստի մենք դեռ մեկնաբանություններ չենք տա»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը ասել էր, որ հանձնարարել է ԱԳՆ-ին պերսոնա նոն գրատա հայտարարել 10 երկրների դեսպաններին, ովքեր հայտարարություն են արել իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարության վերաբերյալ։ Թուրքիայի նախագահը հինգշաբթի քննադատել էր ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպաններին՝ ասելով, որ նրանք միջամտում են երկրի դատական գործերին։ Ինչպես հաղորդել է Անատոլիական գործակալությունը, նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։
Թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջման փորձին մասնակցության մեջ մեղադրվող Քավալան ձերբակալվել էր 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլի օդանավակայանում։ Նույն թվականի նոյեմբերի 1-ին դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել՝ «սահմանադրական կարգը փոխելու եւ գործող իշխանությանը հեռացնելու փորձի համար»։ Թուրքիայի իշխանությունները Քավալային ներգրավված են համարել նաեւ 2013 թվականին տեղի ունեցած բողոքի ակցիաներին։
2020 թվականի փետրվարին Ստամբուլի դատարանը որոշեց արդարացնել եւ ազատ արձակել ակտիվիստին, սակայն նույն օրը դատախազությունը կրկին թույլատրեց նրան կալանավորել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...